Վենեսուելայի նախագահ ՈՒգո Չավեսը չի կարող մասնակցել իր երդմնակալության արարողությանը, որը նախատեսված էր հունվարի 10-ին։ Այդ մասին հայտնել է երկրի կառավարությունը։
Չնայած այդ մասին լուրերը վաղուց էին պտտվում, այս անգամ արդեն երկրի իշխանությունները պաշտոնապես ընդունեցին, որ առողջական խնդիրների պատճառով Չավեսը չի կարող նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո իրականացնել իր երդմնակալությունը։
Երդման արարողությունն առայժմ հետաձգել են անորոշ ժամանակով։ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսը կոչ է արել երկրի գերագույն դատարանին ճշմարտացիորեն ներկայացնել ստեղծված իրավիճակը։ Կապրիլեսը վստահեցնում է, որ եթե Չավեսը հունվարի 10-ին չերդվի, ապա խորհրդարանի ղեկավարը պետք է ստանձնի նախագահի պարտականությունները մինչև նախագահական նոր ընտրությունների անցկացումը։
Մինչդեռ կառավարությունը նշում է, որ նախագահի երդմնակալությունը լոկ ձևական բնույթ է կրում։
Նշենք, որ Չավեսն արդեն մոտ մեկ ամիս գտնվում է Կուբայում, որտեղ նա չորրորդ անգամ վիրահատվել է. հեռացվել է քաղցկեղածին ուռուցք։